00:44 , 7 նոյեմբեր, 2015
Գրող Ջորջ P. P. Մարտինը հայտարարել է, որ հուսադրող կանի իր գրական ասքի` «Սառույցի և Կրակի երգ»-ի վերջաբանը, ըստ որի նկարահանվում է «Գահերի խաղ» սերիալը: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
«Կարծում եմ` վերջաբանը պետք է լինի հուսադրող: Մենք բոլորս այս կամ այն կերպ երջանիկ ավարտ ենք փափագում: Ես անձամբ ձգտում եմ ավարտել դառը-քաղցր նոտայով»,- խոստովանել է Մարտինը:
Որպես կատարյալ վերջաբանի օրինակ է բերել Ջ. P. P. Թոլքինի «Մատանիների տիրակալը»:
Մարտինը նաև խոստովանել է, որ իր ասքի գրքերը դանդաղ է գրում, քանի որ չի կարողանում արագ աշխատել: