Հռոմի պապը հայտնել է, թե ինչ էր ցանկանում դառնալ երեխա ժամանակ


22:52 , 6 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ երբևէ չի երազել աշխարհի 1,3 մլրդ կաթոլիկների առաջնորդը դառնալու մասին:

France Presse-ի փոխանցմամբ` երեխա ժամանակ ապագա Հռոմի պապը ցանկացել է մսագործ դառնալ, երբ մեծանա:

Մանկության այս երազանքը կապված է Ֆրանցիսկոս պապի մանկության Բուենոս Այրեսի հետ. նրանց թաղամասում խանութներ չեն եղել, և նա` 4 տարեկանում, տնեցիների հետ գնացել է շուկա, որտեղ մսավաճառներ ու մրգավաճառներ էին աշխատում: 

Երբ այդ ժամանակ նրան հարցրել են` ինչ է ուզում դառնա, երբ մեծանա, նա ասել է, որ մսագործ:

Նա հիշել է նաև, որ բակում ֆուտբոլ խաղալիս ինքը հաճախ եղել է դարպասապահը: