09:00 , 7 նոյեմբեր, 2015
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 8 հատ
- սունկ շամպինիոն - 400գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300մլ
- սխտոր - 3 հատ
- մաղադանոս - 1 կապոց
- ձիթայուղ - 5ճ/գդ
- աղ ծովի - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում, կեղևազրկում ու կտրատում ենք կարտոֆիլը կլոր շերտերով:

- Ապա բարակ շերտերով կտրատում ենք սունկը:

- Տապակի մեջ լցնում ենք կտրատված կարտոֆիլը, ավելացնում աղը, սև պղպեղը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե, ապա ավելացնում ենք մանր կտրատված սխտորն ու սերուցքը (այնքան, որ ծածկի կարտոֆիլի շերտը) և տապակում ևս 5 րոպե մինչև սերուցքի խտանալը:

- Առանձին տապակի մեջ լցնում ենք 1ճ/գդ ձիթայուղ և տապակում ենք սունկը:
Տապակած կարտոֆիլը լցնում ենք ձևամանի մեջ, ավելացնում պատրաստի սունկը, մանր կտրատված մաղադանոսը և դնում ջեռոցը 20-30 րոպե 180 աստիճանում:

- Պատրաստի ուտեստը հանում ենք ջեռոցից և մատուցում:

Կարտոֆիլը սնկով շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում՝ ինչ պատրաստել: