Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ ամենաշատը նախանձում


21:15 , 6 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ մինչև 30 տարեկանն ավելի շատ են նախանձում: Ընդ որում, այդ զգացումը տարիքի հետ չի վերանում, ուղղակի մարդիկ ավելի քիչ են սկսում ունենալ այն:

Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ նախանձը կապ չունի սեռի հետ, քանի որ տղամարդկանց և կանանց մոտ այն նույն մակարդակի վրա է: Հետազոտությանը մասնակցել է 18-80 տարեկան 900 մարդ: Հարցման մասնակիցներին հարցրել են` նախանձել են արդյո՞ք նրանք ինչ-որ մեկին և շարունակում են արդյո՞ք դա անել:

Հարցմանը մասնակցած մինչև 30 տարեկան անձանց ավելի քան 80 տոկոսը պատասխանել են, որ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ նախանձել են ինչ-որ մեկին: Իսկ ահա 50 տարեկանից մեծ անձանց մոտ ցուցանիշը 59 տոկոս է: