ԱՄՆ-ում ոստիկանների խոշորագույն արհմիությունը տհաճ անակնկալ է պատրաստում Տարանտինոյի համար


20:33 , 6 նոյեմբեր, 2015

фильмы-новости-Омерзительная-восьмерка-Квентин-Тарантино-1163124The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում իրավապահների խոշորագույն արհմիության՝ «Ոստիկանների եղբայրական օրդենի» ղեկավար Ջիմ Պասկոն հայտարարել է, որ իր կազմակերպությունը տհաճ անակնկալ է պատրաստել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի համար։

Արհմիությունը ռեժիսորի դեմ կամպանիա է ծավալել ոստիկանական բռնությունների մասին նրա հայտարարությունից հետո։ Ջիմ Պասկոն չի հայտնել պատրաստվող ակցիայի մանրամասները, սակայն նկատել է, որ ոստիկանների արհմիությունն օգտվելու է իր հնարավորություններից։

Հոկտեմբերի 24-ին Տարանտինոն մասնակցել է ոստիկանական բռնությունների դեմ Նյու Յորքում անցկացված երթին։ Ռեժիսորը հատուկ դրա համար Կալիֆորնիայից ժամանել է Նյու Յորք և կրել է Ջասթին Սմիթի նկարով պաստառ, ով 1999 թվականին սպանվել է ոստիկանատանը։