18:56 , 6 նոյեմբեր, 2015Շատերը հիշում են Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարսանիքը, որի վրա նորապսակները ծախսել են 12 մլն. դոլար: Բայց եթե դուք կարծում եք, որ դա անգերազանցելի էր, դուք սխալվում եք: Որորվհետև վերջերս «Ֆորբսը» հայտարարել է այն աղջկա անունը, ով գերազանցել է տիկին Ուեսթին:
Այդ աղջիկը չինացի դերասանուհի, երգչուհի և մոդել Անժելա Յանգն է:
Հարսանեկան արարողությունը շքեղ էր և էքստրավագանդ, և նրա վրա ծախսված գումարը նույնպես քիչ տպավորիչ չէր՝ 31 մլն դոլար:
26-ամյա Յանգին արդեն հասցրել են կնքել «չինական Քիմ» անունով:
Արքայազն Վիլյանի հարսանեկան արարողությունը ծախսվել է 34 մլն պ.մ. : Նրանք, հավանաբար, երկրագնդի միակ զույգն են եղել, որ նայել են Բուքինգհեմյան պալատից հեռարձակումը, և մտածել. «Լավ, մարտահրավերն ընդունված է»:
Ի՞նչ տեսք պետք է ունենա 31 մլն դոլար արժողությամբ արարողությունը:
Արարողությունը տեղի է ունեցել Շանհայի ցուցահանդեսի կենտրոնում, որն ամբողջությամբ զարդարված է եղել վարդերով, և ամենուր դրված են եղել հեռուստաէկրաններ, որոնք հեռարձակել են նորապսակների Փարիզյան ֆոտոսեսիան:
Ֆոտոսեսիայի ժամանակ հարսնացուն փայլել է Elie Saab-ի խելահեղ զգեստներով: Իսկ բուն արարողության ժամանակ, Անժելան կրել է Christian Dior-ի հագուստ, ձեռքի աշխատանքով:
«Ֆորբսը» նկարագրել է հարսնացուի զգեստի տեսքը: «35 մետր մետաքսե օրգանզա՝ փղոսկի գույնի, 50 մետր չափազանց բարակ շղարշ, 3 մետրանոց քող և հարյուրավոր ծաղիկներ՝ չեռքի աշխատանքի»:
Հարսնացուի մատանին արժե 1,5 մլն դոլար, և այն սարքել է ֆրանսիացի ոսկերիչ Շոմենը:
Մատանու կենտրոնում շողում է 5 կարատանոց տանձաձև ադամանդ:
Հարսանեկան արարողությանը ներկա են եղել 2000 հյուրեր, նրանց թվում են եղել Արևելյան Ասիայի ամենահայտնի մարդիկ: Տոնական սեղանի կենտրոնում եղել է երեք մետրանոց տորթ:
Հյուրերին տրվել են բացառիկ բջջային հեռախոսներ, որպես նվեր: Սրահը զարդարվել է ամրոցով՝ հոլոգրաֆիկ տեխնոլոգիայով ստեղծված, և ահռելի պատով՝ պատված ծաղիկներով: