Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձևին


18:29 , 6 նոյեմբեր, 2015

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է ԵԽԽՎ-ում օրերս ընդունված խնդրահարույց բանաձևին՝ կապված ԼՂ հիմնախնդրի հետ: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր էջում.

«ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելը»։