17:32 , 6 նոյեմբեր, 2015
Ուրբաթ Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Սյոդերմալմ շրջանում, հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնում է Aftonbladet թերթը:
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատներ, որոնք փակել են մերձակա փողոցները: Տուժածների մասին տեղեկություն չկա:
«Պարզվում են կատարվածի պատճառները»,- լրագրողներին ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ալբին Բերգը:
«Պայթյունը, ըստ ամենայնի, հանցավոր բնույթ չունի»,- իր կայքում հայտնում է տեղի ոստիկանությունը:
«Ոստիկանությունը կապվել է բնակարանի տիրոջ հետ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Շենքում հանցագործության նշաններ չկան: Ոստիկանությունն առայժմ տեղի ունեցած պայթյունի բացատրություն չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ: