Խառնելով այս երեք բաղադրիչները՝ ընդմիշտ կմոռանաք քրտինքի հոտի մասին


16:19 , 6 նոյեմբեր, 2015

Խառնելով այս երեք բաղադրիչները՝ ընդմիշտ կմոռանաք քրտինքի հոտի մասինՀամաձայնեք, որ հակաքրտինքային միջոցները ոչ միշտ են արդարացնում մեր պահանջները, ավելին, նրանք պարունակում են նյութեր, որոնք փակում են քրտնարտադրության ուղիները՝ խախտելով նրանց նորմալ գործընթացը:

Ձեզ ենք ներկայացնում բնական հակաքրտինքային միջոցի բաղադրատոմս: Այն նույնիսկ հետքեր չի թողնում հագուստի վրա:

Պատրաստման եղանակը

25 գ. սոդա
15 գ. եգիպտացորենի օսլա
30գ. կոկոսի յուղ
եթերային յուղեր

натуральный дезодорант

Սկզբում խառնեք սոդան օսլայի հետ: Սոդան, ի սկզբանե, համարվել է հոտի դեմ պայքարի ամենալավ միջոցը, այն վերացնում է բոլոր բակտերիաները: Օսլան արագ ներծծում է խոնավությունը, այդ պատճառով թևատակերը միշտ չոր կլինեն:

Ավելացրեք կոկոսի յուղ: Այն հալվում է 24 աստիճան տաքության դեպքում, այդ պատճառով միջոցը մաշկին քսելով՝ այն կհալվի և սահուն կլինի:

Կարելի է նաև ավելացնել կիտրոնի եթերային յուղ: Հիշեք, այդ հոտը ուղեկցելու է ձեզ ողջ օրվա ընթացքում, այնպես որ ձեզ համար հաճելի հոտ ընտրեք:

Ստացված զանգվածը լցրեք տարայի մեջ, լավ թափահարեք, և այն պահեք սառնարանում:

натуральный дезодорант

Ձեր ձեռքերով պատրաստած հակաքրտինքային միջոցն անվնաս է, և չի խանգարում օրգանիզմում կատարվող բնական գործընթացներին: Իհարկե պետք է հարմարվել նրան, բայց արդյունքը քեզ հաճելիորեն կզարմացնի: