Նոյեմբերյանում երիտասարդ կինը հրացանով ինքնասպան է եղել


15:36 , 6 նոյեմբեր, 2015

Նոյեմբերյանում երիտասարդ կինը հրացանով ինքնասպան է եղելAraravot.am-ը գրում է.

Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրացանի կրակոցով կյանքին վերջ է տվել 33-ամյա Ա. Մ.-ն-ն: Նա տառապել է հոգեկան հիվանդությամբ, օգոստոսին է ստացիոնար բուժում ստացել Ավանում գտնվող հոգեբուժական հաստատությունում: Կինը ինքնասպան է եղել հորական տանը, որսորդական հրացանով : Մահացածը 13-ամյա տղա ունի, ամուսնալուծված էր: Նա հրաժեշտի երկտող է թողել, ուր խնդրել է իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: