Թուրքիան չի պատրաստվում ցամաքային գործողություն ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ. ԱԳՆ խոսնակ


15:16 , 6 նոյեմբեր, 2015

tanju-bilgicԹուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ցամաքային գործողություն ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Էրբիլ կատարած այցի ժամանակ տվյալ թեմայի շուրջ արած հայտարարությունում չի օգտագործել «ցամաքային գործողություն» արտահայտությունը։

Բիլգիչը դրա հետ մեկտեղ նկատել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կարող են ընդունվել ամենատարբեր որոշումներ, և որ դրանց շրջանակներում կարող են ձեռնարկվել ամեն տիպի գործողություններ։