Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել


13:06 , 6 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրի արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորմանն առնչվող հարցեր: