13:00 , 6 նոյեմբեր, 2015
Իտալիայի իշխանությունները ավիաընկերություններին կոչ են արել խստացնել չվերթերի անվտանգության միջոցառումները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով քաղավիացիայի աղբյուրներին։
Նշվում է, որ քաղավիացիայի վարչության խնդրանքով իտալացի ավիափոխադրողներն ուժեղացնում են սեփական ստուգումներն օդանավակայաններում որպես նախազգուշական միջոցառում։
Սա կապված է Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի աղետի պատճառների հետաքննության հետ։
Այսօր ավելի վաղ Ճապոնիան խորհուրդ էր տվել իր զբոսաշրջիկներին А321-ի վթարից հետո Շարմ Էլ-Շեյխ չթռչել։