Անցած տարի, երբ մի խումբ իսլամիստներ մուտք գործեցին ֆրանսիական «Շառլի Հեբդո» սկանդալային պարբերականի խմբագրություն ու գնդակահարեցին այնտեղի անձնակազմին, մի մեծ ալիք բարձրացավ, որը թութակավարի կրկնեցին նաև որոշ հայաստանյան գործիչներ։ Մարդիկ շապիկներ էին հագնում կամ էլ ֆեյսբուքյան պրոֆիլների նկարներին դնում էին «Je suis Charlie»
Դե հիմա տեսեք, թե ինչ նկարներ է հրաապարակել «Շառլի Հեբդո» պարբերականն իր վերջին համարում։ Դրանք տեղ են գտել պարբերականի վերջում՝ մերժված առաջին էջերի բաժնում։
Նկարներից մեկում պատկերված է իբր ԻՊ մարտիկ, ում գլխին ինքնաթիռի մասեր են թափվում, ու երևում է նաև ընկնող ուղևոր, իսկ գրությունն ասում է. «Ռուսաստանն ինտենսիվացնում է օդային հարվածները»...
Մեկ այլ նկարում, որը կարող էր դառնալ պարբերականի այս համարի շապիկը, կործանված ինքնաթիռի ֆոնին պատկերված է հավանաբար ռուս ուղևորի գանգ, և գրված է. «Ռուսական Low Cost-երի վտանգը» և «Պետք է Air Cocane ընկերությունով թռչեի»...