Հայկ Մարտիրոսյանը՝ աշխարհի մինչև 16 տ. տղաների շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր


12:20 , 6 նոյեմբեր, 2015

Europe-49Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա քաղաքում ավարտվել է աշխարհի 8-18տ. պատանիների և աղջիկների առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից փայլուն արդյունքի է հասել մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, ով 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և բաժանելով 2-4 տեղերը` լրացուցիչ ցուցանիշներով արժանացել բրոնզե մեդալի: