11:56 , 6 նոյեմբեր, 2015
«Մենք ընթերցել ենք ԵԽԽՎ բանաձևի նախագիծը և կողջունենք ԵԽԽՎ զեկուցողների ու շահագրգռված անդամների հետ խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը ԼՂ բանակցություններին առնչվող մոտեցման շուրջ»,- ասել է Ուորլիքը։
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է աշխատել ցանկացած կազմակերպության հետ՝ օգնելու ուղի գտնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։
«Նաև կարևոր է նկատի ունենալ, որ կողմերն ընդունում են ՄԽ ձևաչափը, և համանախագահները կշարունակեն միջնորդական ջանքերը՝ ուղղված տարածքային ամբողջականության, ինքնորոշման ու ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա կարգավորմանը»,- ասել է նա։