Հակառակորդի կրակոցներից Ոսկեվանը վնասներ չի կրել, Բաղանիսում դեռ ճշտվում է


10:50 , 6 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից կրակոցներ են հնչել: Tert.am-ի հետ զրույցում երկու գյուղերի գյուղապետերն էլ տեղեկացրին, որ կրակոցները եղել են երեկոյան ժամը 9-ից 10-ի արանքում:

Ինչպես նշեց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը, գյուղին էական վնասներ չի հասցվել, սակայն Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը նշեց, որ վնասները ճշտվում են:

Գյուղապետերի փոխանցմամբ գիշերը խաղաղ է անցել՝ առանց կրակոցները: Առավոտյան ևս ամեն ինչ հանգիստ է եղել:

Հիշեցնենք, որ երեկ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում գնդակոծությունից տուժել է ռուսական Զու-ին պատկանող մեծ բեռնատար. մեքենայի անիվներից մեկը ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել: