Սիրիայի բանակը Պալմիրայի ուղղությամբ առաջխաղացում է գրանցել


04:45 , 6 նոյեմբեր, 2015

1184Սիրիացի զինվորականները հայտնում են Պալմիրայի ուղղությամբ լուրջ առաջխաղացման մասին, հաղորդում է RIA Novosti-ն:

«Մեր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել երկու բարձրունքներ (Էլ-Հազեի և Ասանի) Հոմս գավառում: Առկա են նաև դեպի Պալմիրա քաղաք լուրջ առաջխաղացումներ` Է-Բայարաթ շրջանում»,- ասել է Սիրիայի բանակի ներկայացուցիչ Ալի Մայհուբը:

Ավելի վաղ ռուս զինվորականները հայտնել են, որ ռմբակոծել են Պալմիրայի մերձակայքում ԴԱԻՇ-ի (Իրաքր և Շամի իսլամական պետություն) գրոհայինների դիրքերը: