00:21 , 6 նոյեմբեր, 2015
Լատվիան իր կենսամակարդակով Ֆինլանդիային հավասար կլիներ, եթե չմտներ ԽՍՀՄ կազմի մեջ` 1940-1991-ին: Այս մասին հայտարարել է Լատվիայի արդարադատության նախարար Ձինթարս Ռասնաչսը, գրում է RIA Novosti-ն:
Լատվիան ԵՄ ամենաաղքատ երկրներից է, որի կազմում հայտնվել է 2004-ից:
«Եթե չլիներ բալթյան երկրների բռնազավթումը, ապա մեր կենսամակարդակը Ֆինլանդիայի հետ նվազագույնը միևնույն մակարդակում կլիներ: Բայց մենք տեսնում ենք, որ միայն վնասներ ունենք: Դա փոխհատուցելու համար մեզ երկար տարիներ են անհրաժեշտ: Միաժամանակ, մենք վստահ ենք՝ Ռուսաստանը պետք է ճանաչի բռնազավթումը և հասկանա, որ Լատվիային հսկայական վնաս է պատճառվել»,- ասել է նա: