Այն հիվանդները, որոնց ՀՀ տեղափոխումը ռիսկային էր, իրենց բուժումը շարունակում են Տուլայի հիվանդանոցում. Արմեն Մուրադյան


00:13 , 6 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով Մոսկվա-Երևան ուղերթի վթարված ավտոբուսի ուղևորների հետ ժամանեցին Երևան։ 

Առողջապահության նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տասներկու հոգի երեք տարբեր հիվանդանոցներից տեղափոխվեցին Տուլայի  շրջանային կլինիկական հիվանդանոց: Տեղափոխումը կատարվել է ուղղաթիռներով: Բոլոր հիվանդանոցներ այցելել ենք,  երկու հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից մեկին այսօր վիրահատեցին: Բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո:  ՀՀ առողջապահության փոխնախարարը շարունակում է մնալ նրանք կողքին»:

Խոսելով Երևան տեղափոխված տուժածների մասին նախարարն ասաց, որ նրանցից չորսը պատգարակներով այս պահին շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: «Մի մասը նախընտրեց առաջին հերթին այցելել տուն»,- ասաց Մուրադյանը։

Նախարարը նշեց նաև, որ օդանավում որևէ արտառոց միջադեպ չի եղել:

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ վթարից զոհվածների դիերը տեղափոխվեցին դիահերձարան։