Հենրիխ Մխիթարյանը խոցեց ադրբեջանական Գաբալայի դարպասը (տեսանյութ)


23:40 , 5 նոյեմբեր, 2015

Times.am-ը գրում է.

Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Բորուսսիա Դորտմունդ»-«Գաբալա» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ հիանալի գոլի հեղինակ: Հանդիպման 70-րդ րոպեին Մխիթարյանը չորրորդ գնդակն ուղարկել ադրբեջանական թիմի դարպասը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում էր կատարել Մարկո Ռոյսին: «Բորուսսիա Դորտմունդ»-«Գաբալա» հանդիպման ուղիղ հեռարաձկմանը կարող եք հետևել այստեղ: