Խմորի համար խառնում ենք գոլ կաթի կեսը, մեղրը, փխրեցուցիչը և 2-3 գդալ ալյուրը: Ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե տաք վայրում: Ապա ավելացնում ենք ձուն, շաքարավազը, կարագը, վանիլինը, աղը, մնացած կաթը, ալյուրն ու հունցում խմոր: Ստացված խմորը ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե տաք վայրում:
Հարում ենք կաթնաշոռը, շաքարավազը, ձվի դեղնուցն ու օսլան բլենդերով կամ հարիչով:
Կտրատում ենք դեղձը կիսալուսնաձև:
Ապա բաժանում ենք խմորը 8 գնդի, գրտնակում յուրաքանչյուր գունդը, բացում բարակ շերտով, մեջտեղում դնում կաթնաշոռային կրեմը, վրան շարում կտրատված դեղձը և ծալում ենք խմորի մի ծայրը:
Ծալված ծայրը սեղմում ենք պատառաքաղով (ինչպես ցուցադրված է նկարում), ապա խմորի մնացած չծալված հատվածը բաժանում ենք շերտերի դանակի միջոցով և հյուսում խմորի վրա՝ տալով բուլկիներին գեղեցիկ տեսք:
Դնում ենք բուլկիները պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում հարած ձու և թխում ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի բուլիկիները հանում ենք ջեռոցից և մատուցում:
Այս հրաշալի կաթնաշոռով և դեղձով բուլկու միջուկը կարող եք փոփոխել ըստ Ձեր նախասիրության և մատուցել այն մեկ բաժակ սուրճ լատեի կամ էսպրեսոյի հետ: