22:12 , 5 նոյեմբեր, 2015
Shamshyan.com-ը գրում է.
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան ժամանեցին հատուկ չվերթով:
Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից Երևանի ժամանակով նախատեսված ժամը 17:00-ի փոխարեն իրագործվել էր ուշացումով` 18:45-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 3-ին, խոշոր, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Տուլայի մարզի M4 կմ-ին՝ Դոն ավտոմայրուղու վրա, շրջվել և գետն էր ընկել սպիտակ մարդատար ավտոբուսը, ինչի հետևանքով 8 մարդ տեղում մահացել էր, իսկ 35 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: