21:59 , 5 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած վիրավոր Կարեն Սաֆարյանի կինը՝ Վիկտորիա Թադևոսյանը, ով օդանավակայանում սպասում է ամուսնուն, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինը գալիս էր Հայաստան տեսնելու երեք ամսական երեխային: «Ես ևս այնտեղ էի, եկա Հայաստան, որ երեխա ունենամ, հիմա ինքն էլ պետք է գար, որ փոքրիկին տեսներ»,-ասաց նա և նշեց, որ երկու տարի է ինչ ամուսինը Հայաստան չի եկել:
Ինչ վերաբերում վթարին, ապա նա ասաց. «Կոնկրետ բան չի պատմել, որովհետև ցավերի մեջ էր և չէր կարողանում երկար խոսել»: Նա նշեց, որ վնասվել են ամուսնու կողոսկրերն ու ողնաշարը: