Այսօր Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից բեռնատար մեքենա է գնդակոծվել


21:52 , 5 նոյեմբեր, 2015

Ի գիտություն լրատվամիջոցների

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծել են բեռնատար մեքենայի, որի արդյունքում վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը: Ազգությամբ օսեթ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: 
Հարգելի լրագրողներ, խնդրում եմ այլևս այս հարցով չզանգահարել: 
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով՝
Նարեկ Սահակյան
Բաղանիս համայնքի ղեկավար