Սաակաշվիլիի նախկին կողմնակիցները նոր կուսակցություն են հիմնել՝ «Կոն»


18:32 , 5 նոյեմբեր, 2015

Սաակաշվիլիի նախկին կողմնակիցները նոր կուսակցություն են հիմնել՝ «Կոն»168.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք ավելի վաղ հանդես էին գալիս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերում, նոր կուսակցություն են ստեղծել, հայտնում է Interfax-ը:

Կուսակցությունը կոչվում է «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»: «Գիրչի» բառը ռուսերեն թարգմանաբար նշանակում է որպես «կոն»:
«Կոներ կան ամենուր՝ քաղաքում ու գյուղում: Դա վերածնության խորհրդանիշ է»,- հայտարարել է կազմակերպության հիմնադիրներից Գոգա Խաչիձեն:
Կուսակցությունը մտադիր է մասնակցել 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին: