Ընկերությունը 3 տարով կազատվի ԱԱՀ-ից


14:50 , 5 նոյեմբեր, 2015

Ինչպես գիտենք, գործարար միջավայրի խթանումը կարելի է կազմակերպել ոչ միայն ֆինանսական ներդրումներով, այլ նաև սահմանելով հարկային արտոնություններ:

Գործադիր մարմնի կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում հավանության է արժանացել Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություններից մեկին երեք տարով ԱԱՀ-ից ազատելու առաջարկը:

11 հեկտար ջերմոցային տնտեսություն ունեցող ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ, որի համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.637 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 1.337 մլրդ ՀՀ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն:

Վերը նշված ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ երկրներ:

Կազմակերպության ներդրումները կնպաստեն 90 նոր աշխատատեղի ստեղծմանը: