13:38 , 5 նոյեմբեր, 2015
Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է 2014/15 թվականների մրցաշրջանի Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստին: Տիտղոսին արժանացել է «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն: Այդ մասին հայտնում է AS-ը:
Տարվա լավագույն մարզչի կոչումը կստանա «Էսպանյոլ»-ի գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսը:
Պիկեն ստացել է ձայների 73%-ը՝ շրջանցելով Ալեյքս Վիդալին և Կիկո Կասիլյային: