Վիդիչը կարող է կարիերան շարունակել «Լացիո»-ում


12:04 , 5 նոյեմբեր, 2015

vidic.inter.azione.2014.2015.690x400«Ինտեր»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը կարող է կարիերան շարունակել «Լացիո»-ում:

Հռոմեական ակումբը ֆուտբոլիստ է փնտրում, ով կարող է փոխարինել վնասվածք ստացած պաշտպան Ստեֆան Դե Վրեյին: «Լացիո»-ի պաշտպանը շարքից դուրս է մնացել 4-6 ամսով:

Հռոմեացիները կփորձեն գնել Վիդիչի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշվում է, որ Վիդիչը նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ բավականաչափ խաղաժամանակ չի ստանում: