11:32 , 5 նոյեմբեր, 2015
Ճապոնիայում փորձ են կատարել, որի արդյունքները կանանց հնարավորություն են ընձեռում «երիտասարդանալու»՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել են 20-ից 60 տարեկան տղամարդիկ: Նրանք ասել են, թե իրենց կարծիքով՝ որ բույրերն են համապատասխանում այս կամ այն տարիքի կանանց:
Պարզվել է, որ գրեյպֆրուտի բույրը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կարող է երիտասարդացնել, իսկ վարդի հոտով օծանելիքը ընդհակառակը՝ ծերացնում է:
Փորձի մասնակիցները այդ ծաղիկների բույրերը ասոցացրել են փորձառու կանանց հետ: