Մահվան ելքով վրաերթ Երևանի Բաբաջանյան փողոցում


10:26 , 5 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Անհայտ ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 4-ին, ժամը 21.40-ին Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Էմմա  Հովհաննիսյանին, ով տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։