Իռլանդական ավիաընկերություններին արգելվել է թռչել Շարմ-Էլ-Շեյխի օդանավակայան


08:15 , 5 նոյեմբեր, 2015

0_7d120_7b18a96e_XLԻռլանդական ավիացիոն իշխանությունները, որոնք մասնակցում են Եգիպոսում ռուսական А321 օդանավի կործանման հետաքննությանը, արգելել են Իռլանդիայի ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Շարմ-Էլ-Շեյխի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ այդ արգելքը կգործի մինչև հատուկ կարգադրությունը։

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ ավիաընկերություններին խորհուրդ է տրվում խուսափել Սինայի թերակղզու օդային տարածքից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավի կործանման պատճառները հետաքննող համատեղ հանձնաժողովում կներառվեն մասնագետներ Ռուսաստանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իռլանդիայից և շահագործող ընկերությունից։