Լուիզիանայում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին


06:55 , 5 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

ԱՄՆ Լուիզիանա նահանգում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Amtrak ընկերության գնացքը բախվել է բեռնատարին: Միջադեպի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, ճշգրիտ թիվը հայտնի չէ, զոհերի մասին չի հաղորդվում:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները: Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: