Տարեսկզբից 750 հազարից ավելի գաղթականներ են ժամանել Եվրոպայի ափեր. ՄԱԿ


04:50 , 5 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Այս տարվա հունվարից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած գաղթականների թիվը հասել է 750 հազարի: Նոյեմբերի 3-ին հաղորդել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գլխավոր կոմիսար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում:

«Երեք քառորդ միլիոն մարդ է հունվարից ժամանել Եվրոպայի ափեր: Ավելի քան 3400-ը խեղդվել են, ընդսմին զոհերի թիվն արագորեն աճում է եղանակային պայմանների վատանալու պատճառով»,- ասել է նա: Գուտերեշի խոսքով՝ ամեն օր միայն Հունաստանի առափնյա կղզիներ է ժամանում 6 հազարից մինչեւ 8 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: