Ալլա Պուգաչովան մանուկ հասակում իրեն համեմատել է դստեր` Լիզայի հետ


02:28 , 5 նոյեմբեր, 2015

bigԱլլա Պուգաչովան Instagram-ի իր էջում ֆոտոկոլաժ է տեղադրել, որտեղ իրեն համեմատել է փոքրիկ դստրիկի` Լիզայի հետ: Լուսանկարի մակագրությունում նշված է, որ Լիզան շատ նման է Պուգաչովային մանուկ հասակում:

Եվ իսկապես, դատելով լուսանկարից` դուստրը մոր կրկնօրինակն է: Երկրպագուները ևս համաձայնել են Պուգաչովայի հետ` նրան ու նրա ընտանիքին քաջ առողջություն մաղթելով: