Սարսափելի գտածո վթարված մեքենայի բեռնախցիկում (լուսանկարներ)


02:50 , 5 նոյեմբեր, 2015

Չինաստանի Հենան նահանգի Շանցյու քաղաքում վաղ առավոտյան ավտովթար էր տեղի ունեցել։ Մեքենաներից մեկի վարորդն ու ուղևորները ցանկացել էին փախուստի դիմել դեպքի վայրից, բայց հավաքված մարդիկ խանգարել էին նրանց։ 

Վթարի վայր ժամանած ոստիկանները մեքենաների սրահները ստուգելիս դրանցից մեկի բեռնախցիկում շների տասնյակ դիակներ գտան։ Արդեն պարզ էր, որ փախուստի փորձ կատարածները շների գողությամբ զբաղվող հանցախմբից էին, ովքեր որսում են թափառող շներին և վաճառում նրանց միսը։