Բախում ոստիկանների և ուսանողների միջև Լոնդոնում


00:18 , 5 նոյեմբեր, 2015

73295-640x360-london-skyline-nsAraratnews.am-ը գրում է.

Անգլիայում եւ Ուելսում անվճար կրթության պահանջով Լոնդոնում կազմակերպված ցույցը վերածվել է ուսանողների եւ ոստիկանների միջեւ բախումների:

Բիզնեսի, ինովացայի եւ կադրերի որակավորման նախարարության շենքի առջեւ ակցիային Մեծ Բրիտանիայի բուհերում սովորող մի քանի հազար երիտասարդ է հավաքվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Ցուցարարներն ու ոստիկանները նախ լեզվակռվի են բռնվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Լոնդոնյան ոստիկանության աշխատակիցները զերծ են մնացել հատուկ միջոցների կիրառումից՝ փորձելով սեփական ուժերով հանգստացնել վերահսկողությունից դուրս եկող ամբոխին: Մի քանի ցուցարար է ձերբակալվել: