Բրիտանիան չի բացառում, որ А321 օդանավը կործանված լինի պայթուցիկ սարքի պատճառով


14:00 , 5 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտավախություն է հայտնել, որ A321 ռուսական օդանավի վթարի պատճառ կարող էր դառնալ պայթուցիկ սարքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով երկրի վարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լիակատար համոզվածությամբ խոսելու համար շուտ է, սակայն  նոր տվյալների ի հայտ գալով մեծանում է  պայթուցիկի գործարկման հավանականությունը:

Նոր տվյալների ուսումնասիրությամբ պայմանավորված` բոլոր չվերթները Շարմ էլ Շեյխից Բրիտանիա հետաձգվում են: Դա արվում է, որպեսզի բրիտանացի մասնագետները կարողանան գնահատել թռիչքների անվտանգությունը: