22:51 , 4 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Եգիպտոսում կործանված А321 օդանավի CVR ինքնագրիչը, որը պետք է արձանագրած լիներ օդաչուների խոսակցությունը, մասնակի վնասված է, տվյալների հետագա վերծանումը մեծ աշխատանք է պահանջում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Եգիպտոսի Քաղավիացիայի հաղորդագրության մեջ:
Քաղավիացիայից նշեն են, որ դեռևս այլ մեկնաբանություններ չեն կարող անել` կապված ինքնագրիչի վերծանման հետ:
Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող A321 ուղևորատար օդանավը կործանվել է Սինայի երկնքում` խլելով 224 մարդու կյանք:
Այսօր ավելի վաղ եգիպտական աղբյուրները հայտնել էին, որ ավիավթարի վայրում ապացույցներ չեն հայտնաբերվել այն մասին, որ օդանավի կործանումը կարող էր պայմանավորված լինել ահաբեկչական գործողություններով: