Միշել Օբաման չեղարկել է այցը Հորդանան


22:39 , 4 նոյեմբեր, 2015

Obama Delivers Remarks At Congressional PicnicAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ստիպված է եղել չեղարկել այցը Հորդանան Մերձավոր Արևելքում ուժեղ ավազահողմի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ նրա ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է «եղանակային պայմանների պատճառով»:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Օբաման պետք է թռչեր Կատարից, որտեղ նա ներկայացրել է աղջիկների շրջանում կրթության առաջընթացի իր ծրագիրը: