Սահմանը շրջանցվող ավտոճանապարհը եւ Բաղանիս գյուղը գնդակոծվում են


22:06 , 4 նոյեմբեր, 2015

Սահմանը շրջանցվող ավտոճանապարհը եւ Բաղանիս գյուղը գնդակոծվում ենAravot.am-ը գրում է.

Գնդակոծությունը կատարվում է ընդհատումներով Այսօր, ժամը 20-ն անց 10 րոպեից  ադրբեջանական զինուժը գնդակոծում է  Բաղանիս-Ոսկեպար, սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող  ճանապարհը եւ Բաղանիս գյուղը:

Խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծությունը  ավելի ինտենսիվ է դարձել ժամը 20.30-ից:  Բաղանիս գյուղից մեզ  հայտնեցին, որ անվտանգության նկատառումներով անջատել են գյուղի փողոցային լուսավորության համակարգը: