Որքա՞ն մեդալ կհաջողվի նվաճել պատանի հայ բռնցքամարտիկներին Անապայում


20:00 , 4 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 1-ից ՌԴ-ի Անապա քաղաքում մեկնարկել է կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունն, որտեղ 18քաշային կարգերում մեդալներ են խաղարկում աշխարհամասի 24 երկրի 212 բռնցքամարտիկներ: 
Պատանեկան բռնցքամարտի այս կարևոր ստուգատեսում Աշոտ Ավետիսյանի ղեկավարությամբ իրենց վարպետությունն են ցուցադրում նաև ՀՀ պատանեկան հավաքականի 12 բռնցքամարտիկներ: 
Նկատենք ,որ առաջնության մասնակիցների շարքում մեծ թիվ են կազմում նաև տարբեր երկրների ընտրանիների կազմերում ելույթ ունեցող սփյուքահայ պատանի բռնցքամարտիկները: 
Մրցաշարի առաջին 3 օրերում ռինգ մտած կաշվե ձեռնոցի հայազգի պատանի վարպետները հիմնականում հաջող են հանդես եկել:
Այսպես, 38,5 կգ քաշային կարգում 14 մարզիկների պայքարին մասնակցող ՀՀ պաստվիրակ Ավագ Նազայանը 1/8-րդ փուլում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ իսրայելցի Մոհամադ Ռոբայայի նկատմամբ ու այսօր ՝ նոյմեբերի 4-ին քառորդ եզրփակչում կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի խորվաթ Դորյան Մարկոյի հետ մենամարտում : 
Նույն քաշային կարգում ՌԴ-ի ներկայացուցիչ Զախար Հասանյանն էլ է համոզիչ հաղթանակ տանելով շոտլանդացի Շտեֆեն Բլեքի նկատմամբ նույնպես մտավ քառորդ եզրափակիչ, ու այսօր կիսաեզրափակչում հանդես գալու ուղեգիրը կվիճարկի Թուրքիայի պատվիրակ Մեթեհան Ադուգյուզելի հետ մրցամարտում: 
43կգ քաշային կարգում հաղթանակով մ եկանկեց նաև ՀՀ պատվիրակ Վահագն Մանուկյանն,ով 1/8-րդ փուլում 3:0 հաշվով պարտության մատնեց իտալացի Դանիել Սալերնոյին ու հիմա վաղը՝ նոյեմբերի 5-ին քառորդ եզրափակչում կմրցի թուրք բռնցքամարտիկ Օմեր Թեքինի հետ:
Հաջող մեկնակեցին նաև 48կգ քաշային կարգի 14 մարզիկների պայքարին մասնակցող սփյուքահայ 2բռնցքամարտիկները: Այսպես, Դանիայի պատվիրակ Նիկոլայ Տերտերյանը 1/8-րդ փուլում մեծ ջանքերի գնով ՝ 2:1 հաշվով առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Էրայ Մուցուի նկատմամբ ու հիմա վաղը քառորդ եզրափակչում կհանդիպի խորվաթ Մարկո Պրտենժացայի հետ:
Նույն քաշային կարգում ելուույթ ունեցող Ուկրաինայի պատվիրակ Ռոման Մարգարյանը 3:0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնողԱլեքսեյ Լեբեդևին ,ու հիմա վաղը՝ քառորդ եզրափակչում կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի ռուսաստանցի Նիկոլայ Մարինիչևի հետ մենամարտում: 
Երեկ ասպարեզ մտած ՀՀ բռնցքամարտիկներից 59կգ քաշային Կարեն Ստեփանյանը 1/8-րդ փուլում համառ պայքարում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց չեխ բռնցքամարտիկ Դոմինիկ Գլոսերի նկատմամբ ու նոյեմբերի 5-ին քառորդ եզրափակչում ուժերը կչափի հունգարացի Ադրիան Օրբանի հետ : 
Իսկ ահա 65կգ քաշային Սամվել Սուվարյանն ու 46կգ Ռաֆայել Հակոբյանը իրենց առաջին իսկ մարտերում անհաջողության մատնվեցին և զիջելով 0:3 ու 1:2հաշիվներով համապատասխանաբար Հոլանդիան ներկայացնող Էթան Մքգուքին և մոլդովացի Դմիտրի Վատամանին դուրս մնացին հետագա մրցապայքարից: 
Այսօր մրցաշարի 4-րդ օրը վերոհիշյալ հայազգի բռնցքամարտիկներից բացի ռինգ կելնեն ն և կիսաեզրափակչի ուղեգրի կպայքարեն նաև հետևյալ զույգերը՝
Կեսօրվա հերթափոխ՝ տեղի ժամանակով ժամը 14-ից ՝
44,5կգ՝1/4-րդ փուլ ՝ Տիգրան Շատվերովի ,Վրաստան- Ալեքսանդր Տանկո, Սլովակիա,
44,5կգ՝1/4-րդ փուլ՝ Սեբաստյան Տերտերյան ,Դանիա- Իվան Ցինալի ,Մոլդովա,
52կգ,1/4-րդփուոլ Արթուր Միրաբյան ,Ռուսաստան- Սեմյոն Կամարնին,Էստոնիա, 
Երեկոյան հերթախոխ՝ժամը 18-ից՝
40կգ՝ ¼-րդփուլ ՝ Սարգիս Սարգսյան ,ՀՀ- Ամին Ագբարիա,Իսրայել: