Արմինկայի գեղեցիկ շնորհավորանքը` քրոջ ծննդյան առթիվ


17:06 , 4 նոյեմբեր, 2015

Արմինկայի գեղեցիկ շնորհավորանքը` քրոջ ծննդյան առթիվԵրգչուհի Արմինկան իր Instagram-ում իր եւ քրոջ՝ Լուսինե Նահապետյանի համատեղ լուսանկարն է հրապարակել՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան տարեդարձը։

«Չգիտեմ, արդյո՞ք Աստված ստեղծել է ևս մեկին քո տեսակի….Միայն գիտեմ, որ դու մարդկային վերացող տեսակ ես…Ու ես անվերջ շնորհակալ եմ Նրան` քեզ հենց մեր ծնողներին պարգևելու համար։

Շնորհավոր ծնունդդ, իմ ամեն ինչ 

Շարունակիր լույս տարածել շուրջդ, և թող Աստված շռայլ լինի քեզ հասանելիք օրհնությունների մեջ, իմ լուսավոր Լուսնյակ»,- գրել է երգչուհին։