Մովսիսյանից ու Օզբիլիսից պետք է ազատվել. Sport Express


16:59 , 4 նոյեմբեր, 2015

818132Araratnews.am-ը գրում է.

Ռուսական Sport Express-ը կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնցից, ըստ իրենց, Մոսկվայի «Սպարտակը» պետք է ազատվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այդ ցանկում են հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:

Կայքն ընտրությունը հիմնավորել է նրանով, որ Օզբիլիսը վստահություն չի ներշնչում մարզչական կազմին, իսկ Մովսիսյանը հաճախ  է վնասվածքներ ստանում: