Ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան կգան ներքին անձնագրերով


15:09 , 4 նոյեմբեր, 2015

Նման առաջարկով hայ-ռուսական 4-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ հանդես է եկել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Կարծում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում բավական բարձր է շարունակում մնալ զբոսաշրջության ոլորտում չիրացված ներուժի մասնաբաժինը: Այդ նպատակով մենք արդեն հանդես ենք եկել առաջարկությամբ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարողանան Հայաստան այցելել»: Փաստացի, սա նշանակում է, որ Հայաստան այցելող Ռուսաստանի քաղաքացիներն այլևս արտասահմանյան անձնագրի ձեռք բերման կարիք չեն ունենա, ինչը կհեշտացնի այդ երկրից այցելությունները Հայաստան և կնպաստի զբոսաշրջային հոսքի ավելացմանը դեպի մեր երկիր: