Հարավային Սուդանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվն անցնում է 40-ից


13:46 , 4 նոյեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 41 զոհ կա, գրում է Ռոյթերզը: Այն վթարվել է Ջուբայի օդանավակայանից մոտ 1 կմ հեռավարության վրա՝ Նեղոս գետի ափին: Հարավային Սուդանի նախագահի խոսնակ Ատենի Վեկ Ատենին նշել է, որ ինքնաթիռում 20 մարդ է եղել: Տասնյակ մարդիկ էլ զոհվել են գետնին, երբ ինքնաթիռն ընկել է ձկնորսների խմբի մոտ:

Զոհերի հստակ թիվն առայժմ հայտնի չէ: