Մեծ Բրիտանիայի հարավում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել


12:18 , 4 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի հարավում մի քանի հզոր պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Պայթյունների հետևանքով քաղաքում խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը և հրդեհ է բռնկվել արդյունաբերական շրջանում:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է NEP Visions միջազգային հեռուստաընկերության շենքը: Զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: