Սկսենք ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումներում տեղ գտած փոփոխությունները


11:43 , 4 նոյեմբեր, 2015

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում 3-րդ հոդվածը դարձել է անփոփոխելի: Այդ հոդվածը վերաբերում է մարդու իրավունքներին: Ըստ գործող սահմանադրության՝ Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան (տես. գործող սահմանադրություն հոդված 3): Առաջարկվող բարեփոխումների համաձայն՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են (տես առաջարկվող փոփոխություններ, հոդված 3):

Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ պետություն եզրույթը փոխարինված է հանրային իշխանություն եզրույթով: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատուն ոչ միայն պետությունն է, այլ նաև ՏԻՄ-երն են: Այսպիսով, մարդու իրավունքներն ավելի լայն պաշտպանության հնարավորություն են ստանում: