Ի՞նչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդքան տարածված բոտոքսը


05:50 , 4 նոյեմբեր, 2015

Ի՞նչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդքան տարածված բոտոքսըԲոտոքս դեղամիջոցը, որը կիրառվում է դեմքի մաշկը ձգելու, ծավալ հաղորդելու համար, կարող է անուղղելի վնաս հասցնել առողջությանը:

Համաձայն վերջին հետազոտությունների՝ դրա օգտագործումը վնասակար է տեսողության ու գլխուղեղի համար:

Պարզվում է՝ 2012-ին Բրիտանիայում բոտոքսից կուրացել է առնվազն 32 մարդ, հայտնում է Daily Mail-ը:

Բրիտանացի ամենահայտնի պլաստիկ վիրաբույժներից Ջուլիան դե Սիլվան ասում է, որ բոտոքսի օգտագործման ժամանակ բարդություններ են առաջանում, երբ տվյալ նյութը պատահաբար ընկնում է դիմային երակի մեջ:

«Առկա է վտանգ, որ նյութն արգելափակում է թթվածնի մուտքը գլխուղեղ»,- հայտարարում է բժիշկը: