03:51 , 4 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Ռուսաստանի դիրքորոշումը՝ սիրիական հարցի կարգավորման շուրջ, չի փոփոխվել. Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Արևմտյան ԶԼՄ-ները փորձում են այնպես ներկայացնել, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը Սիրիայի հարցում: Ռուսական կողմը միշտ կողմ է եղել նրան, որ ինքնիշխան Սիրիայի նախագահի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը», - ընդգծել է Զախարովան:
Վերջինս հավելել է նաև, որ արևմտյան լրատվամիջոցների կողմից սիրիական հարցի շուրջ ռուսական մոտեցումը խեղաթյուրելու ցանկացած փորձ կկանխվի: